Բուրդուրում ավարտված U16 շախմատի համաշխարհային օլիմպիադայի ավարտից անմիջապես հետո Թուրքիայի մեկ այլ քաղաքում՝ Անտաքիայում (նախկին՝ Անտիոք), մեկնարկեց շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունը, որի 64 մասնակիցների մեջ են հայաստանցիներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը:
Նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարի առաջին փուլն անհաջող դասավորվեց Էլինա Դանիելյանի համար: Նա երկու անգամ պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Շադրինային եւ դուրս մնաց պայքարից: Մեր մյուս շախմատիստը՝ Լիլիթ Մկրտչյանը, երկու անգամ ոչ-ոքի արեց Ժան Սիաովենի (Չինաստան) հետ եւ երեկ թայ-բրեքում որոշվելու էր, թե ո՞վ է անցնելու երկրորդ շրջան: