Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՆ-«ՎԵՑՆՅԱԿ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ

Դեկտեմբեր 07,2010 00:00

\"\"Ժնեւում վերսկսվել են «վեցնյակի» եւ Իրանի միջեւ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին 14 ամիսներին փակուղի մտած բանակցությունները: Այդ մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը՝ վկայակոչելով Շվեյցարիայի արտաքին քաղաքական դաշնային գերատեսչության ներկայացուցիչ Լինդա Շեպպարդին: «Պատվիրակությունները ժամանել են, եւ բանակցությունները սկսվել են»,- հայտարարել է նա: Հանդիպմանը, որն անցնում է ՄԱԿ-ին եւ Ժնեւում միջազգային այլ կազմակերպություններին կից շվեյցարական բաժնի ներկայացուցչությունում, մասնակցում են ՌԴ- ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Գերմանիայի եւ Իրանի պատվիրակությունները: «Վեցնյակի» երկրների ԱԳ փոխնախարարների մակարդակով պատվիրակությունը ղեկավարում է ԵՄ արտաքին կապերի եւ պաշտպանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնը: Իրանական կողմի պատվիրակության ղեկավարը այդ հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալին է: Վերջինս հույս է հայտնել, որ բանակցությունները «օգտակար եւ անկեղծ» կլինեն: Միաժամանակ, նրա ասելով, «շատ բան կախված է հակառակ կողմից»:
Բանակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 6-7- ը: Դրանց նախօրեին Ջալալին հերթական անգամ հայտարարել էր, թե Իրանը խաղաղ միջուկային տեխնոլոգիաներին տիրապետելու օրինական իրավունքի համատեքստում զիջումների չի գնա:
BBC-ին հիշեցնում է, որ բանակցությունների նախօրեին, կիրակի օրը Իրանը հայտարարել է երկրի ներսում ուրանի առաջին խմբաքանակի ստեղծման մասին եւ եզրակացնում, որ հիմա բանակցողների հետ շփումներում Թեհրանը հանդես է գալու «ուժի եւ իշխանության» դիրքերից: Ավելին, վերսկսված բանակցությունների վերաբերյալ հոռետես են նաեւ արեւմտյան վերլուծաբանները: Նրանցից մեկը հայտարարել է, թե այդ խնդրում որեւէ բեկում չի ակնկալում, եւ որ «դա լինելու է շատ ձանձրալի» բանակցություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել