Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՏՎԱԾ ՆԱԽԱԳԱՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ

Դեկտեմբեր 07,2010 00:00

\"\"Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Կոտ դ’Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյին (ձախից) կոչ է արել հրաժարվել այդ երկրի նախագահի պաշտոնին հավակնելուց: Սարկոզին նրան կոչ է արել հարգել Կոտ դ’Իվուարի ժողովրդի կամքը:
Երկրի գործող նախագահ Լորան Գբագբոն՝ որպես նոր ժամկետում պետության ղեկավար, արդեն երդում է տվել, բայց դրանից անմիջապես հետո \"\"ընդդիմադիր թեկնածու Ալասսան Ուատտարան (աջից), որը ընտրությունների արդյունքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության համաձայն, հաղթանակ է տարել, հայտարարել է նախագահի պաշտոնը ստանձնելու մասին:
Ֆրանսիան, ՄԱԿ-ը եւ Աֆրիկայան միությունը ճանաչել են Ալասսան Ուատտարայի հաղթանակը: Այդուհանդերձ, Լորան Գբագբոն, որին աջակցում են երկրի զինված ուժերը, շարունակում է ղեկավարել երկիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել