Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավտովթար. Իտալիայում զոհվել է յոթ հեծանվորդ

Դեկտեմբեր 07,2010 00:00

\"\"Իտալիայում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 21-ամյա մարոկացին, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, արագ վարելու արդյունքում կորցրել է մեքենայի կառավարումն ու ընկղմվել հեծանվորդների շարասյան մեջ: Արդյունքում՝ յոթ մարզիկ տեղում մահացել է, եւս չորսը տարբեր աստիճանի վնասվածնքեր է ստացել: Վերջիններից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Միջադեպը տեղի է ունեցել Իտալիայի հարավային Կալաբրի շրջանում: Երիտասարդ վարորդը փորձել է վտանգավոր վազանց անել եւ բախվել է հանդիպակաց ճանապարհով սիրողական հեծանվորդների խմբին: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌՌ-ի փոխանցմամբ, բախումն այնքան ուժգին է եղել, որ ճանապարհով անցնող մեքենաների վարորդներից ոմանք չեն կարողացել նույնիսկ դուրս գալ իրենց մեքենաներից եւ արագորեն լքել են դեպքի վայրը: Զոհված բոլոր մարզիկները եղել են Լամեցիա Տերմե քաղաքի հեծանվային ակումբի անդամներ եւ ավանդական կիրակնօրյա մարզումներ են անցկացրել: Վթարի զոհ են դարձել 35-58 տարեկան տղամարդիկ: Մարոկացու մեքենայում երեխա է եղել: Նրանք երկուսն էլ ստացել են առողջության համար ոչ վտանգավոր վնասվածքներ եւ տեղափոխվել են հիվանդանոց: Օրինախախտ վարորդը ձերբակալվել է. նա մեղադրվում է չկանխամտածված սպանություն կատարելու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել