Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսրայելն ու Թուրքիան փորձում են շտկել իրենց վատ հարաբերությունները

Դեկտեմբեր 07,2010 00:00

Իսրայելի եւ Թուրքիայի պաշտոնական անձինք հանդիպում են Ժնեւում՝ երկու երկրների դիվանագիտական հարաբերություններում առաջացած ճգնաժամը լուծելու նպատակով: Հիշեցնենք, որ այդ ճգնաժամն առաջացել էր Իսրայելի կողմից «Ազատության նավատորմի» վրա կատարված հարձակումից եւ դրա արդյունքում՝ Թուրքիայի քաղաքացիների սպանությունից հետո:
Այն բանից հետո, երբ Թուրքիան անցած շաբաթավերջին պատրաստակամություն հայտնեց ինքնաթիռներ տրամադրել Իսրայելի հյուսիսում բռնկված հրդեհները մարելու համար, սա երկու երկրների մերձեցման ուղղությամբ առաջին լուրջ բանակցությունների փորձն է: Թուրքիան հայտարարել է, թե Իսրայելը պետք է ներողություն խնդրի եւ նյութական փոխհատուցում տրամադրի 9 թուրք կամավորների սպանության համար: Իսրայելը մինչեւ հիմա հրաժարվում էր կատարել Թուրքիայի այդ պայմանը՝ պնդելով, թե այս տարվա մայիսի 31- ին Գազայի հատվածի համար նախատեսված մարդասիրական բեռներ տեղափոխող «Ազատության նավատորմի» գրավումը իսրայելցիների կողմից իրականացվել է միջազգային իրավունքին համապատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել