Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՐ ՉՀՈԳՆԵՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ

Դեկտեմբեր 07,2010 00:00

ՀՀ նախագահի եւ Հանրային խորհրդի անդամների երրորդ հանդիպմանը, որը, ըստ tert.am-ի, կայացավ երեկ, անդրադարձ է կատարվել մասնավորապես հանրակրթության ոլորտին առնչվող խնդիրներին։ «Աշխատանքային խումբը, որը վերջին ամիսներին ուսումնասիրել էր կրթության, հանրակրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների արդյունքում առաջացած խնդիրները, բավականին մանրամասն ներկայացրեց դրանք քննարկմանը։ Առանձնացված էին մի քանի խումբ հարցադրումներ։ Այսօր տարրական դպրոցը 4-ամյա է, հետո գալիս է միջին դպրոցը՝ 5-ամյա, ապա՝ ավագ դպրոցը՝ 3-ամյա։ Կրթական ծրագրերի ծավալի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գուցե ավելի նպատակահարմար կլիներ ունենալ 3–6–3 կտրվածքով դպրոց։ Դա հնարավորություն կտար միջին դպրոցը աշակերտների ծանրաբեռնվածության առումով ավելի ճիշտ կազմակերպել, ներմուծել բավականին թվով առարկաներ եւ դասաժամեր»,- քննարկումից հետո լրագրողներին ասել է Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը։
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի հետ քննարկված հաջորդ խնդիրը ուսուցիչների ծանրաբեռնվածության հարցն էր։ «22-ժամյա դրույքը ուսուցչի աշխատանքը դարձնում է բավականին ծանրաբեռնված, եւ կարծիք կար, որ այդ ծանրաբեռնվածությամբ ուսուցիչները չեն կարողանում նույնիսկ վերապատրաստվել, ժամանակի պահանջներին ադեկվատ կատարել իրենց ուսուցչական գործունեությունը»,- նշել է Հարությունյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել