Դեկտեմբերի 5-ին Գորիսի Վերիշեն եւ Խոզնավար թաղամասերի ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար: «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 19 ԼՕ 159 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով վարորդ՝ 19-ամյա Տիգրան Մկրտչյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւոր՝ 22-ամյա Հրաչ Տորոզյանը ստացել է մարմնական վնասվածքներ: