Երեկ ցերեկը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գրանցվեց հերթական խոշոր շահումը: Մոսկվայից Երեւան վերադառնալիս 509 չվերթի ուղեւոր Կարեն Մակիչյանը շահեց «Անմաքս» առեւտրի խանութում անցկացվող գովազդային վիճակախաղի գլխավոր մրցանակը՝ «Շեւրոլե Էպիկա» (Shevrolet Epica) մակնիշի մեքենան: Կարեն Մակիչյանը Երեւանի բնակիչ է, աշխատում է «Ապագա սերունդ» հ/կ-ում որպես վարորդ: Սա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Անմաքս» առեւտրի խանութում շահվող արդեն չորրորդ մեքենան էր: