Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հույս չունենաք, որ կէժանանա

Դեկտեմբեր 07,2010 00:00

\"\"Այս օրերին մարդկանց շրջանում, մասնավորապես գյուղերում ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվում, թե գազի գները նվազելու են մինչեւ 96 դրամ: «ՀայՌուսգազարդ» ընկերության լրատվական ծառայության պատասխանատու Շուշան Սարդարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել է այդ լուրերը՝ նշելով, որ մինչեւ 2011 թվականի ապրիլի 1-ը գազի գնի փոփոխություն չի նախատեսվում: «Առայժմ որեւէ նորություն գազի գնի փոփոխության վերաբերյալ մինչեւ ապրիլի 1-ը ներառյալ չեմ կարող ասել: Մինչեւ այդ ժամանակ մնում են գործող գները»,- հավելեց Սարդարյանը:
Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացրած հայտի հիման վրա եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշման համաձայն՝ 2010-ի ապրիլի 1-ից 1 խմ գազի գինը մինչեւ 10 հազար խմ սպառողների համար կազմում է 132 դրամ՝ նախկին 96 դրամի փոխարեն: Ինչ վերաբերում է ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ բանակցություններին, Սարդարյանն ասաց, որ բանակցությունները շարունակվում են: Հիշեցնենք, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ ռուսական ընկերության հետ գազի սակագնի վերաբերյալ բանակցություններ են ընթանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել