Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄՆ-ի «ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀՈՒՄ» ՉԿԱ

Դեկտեմբեր 07,2010 00:00

«Ազատություն» ռ/կ-ն տեղեկացնում է, որ WikiLeaks կայքէջում հրապարակված մի փաստաթղթի համաձայն, Հայաստանում չկա որեւէ օբյեկտ, որը կենսական է ԱՄՆ-ի ազգային շահերի տեսանկյունից: Կայքէջը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում սփռված այն օբյեկտների ցանկը, որոնք, ամերիկացի դիվանագետների գնահատմամբ, կենսական են ամերիկյան ազգային շահերի տեսանկյունից: Ցանկն ընդգրկում է նավթամուղներ, տրանսպորտային, հեռահաղորդակցական հանգույցներ եւ այլ օբյեկտներ: Ըստ այդ հրապարակման՝ 2009 թվականի փետրվարին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրահանգել է արտերկրում գտնվող ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններին կազմել Միացյալ Նահանգների ազգային շահերի համար կենսական օբյեկտների ցանկը, ինչը եւ արվել է:
Հայաստանի հարեւան երկրներում առկա օբյեկտներից նշված են Ադրբեջանով, Վրաստանով ու Թուրքիայով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքվի մոտ գտնվող Սանգաչալի նավթային տերմինալը, Թուրքիայում՝ Բոսֆորի նեղուցը, Իրանում՝ Հորմուզի նեղուցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել