Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽ-ՈՒՄ ՖԻԼՄ Է ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 07,2010 00:00

\"\"Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանն «Առավոտին» պատմեց. «Երբ նախապես՝ մինչեւ Բրյուսել մեկնելը Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերների հետ ճշտում ու համաձայնեցնում էինք խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստի օրակարգը՝ ես դիմեցի հանձնաժողովի մյուս համանախագահ Միլան Քաբռնոխին, նշելով, թե քանի որ համատեղ նիստի օրակարգում ներառված են մշակութային ժառանգության պահպանման խնդիրները՝ հայկական պատվիրակությունն այդ հարցի քննարկումից բացի՝ նաեւ վավերագրական սյուժեով ասելիք ունի, եւ խնդրում եմ դրա համար ապահովել տեխնիկական պայմաններ: Նիստը երկու օր տեւեց՝ դեկտեմբերի 1-2-ին, եւ հենց առաջին օրվա ընթացքում, երբ քննարկում էինք մշակութային ժառանգության խնդիրները՝ նախապես տեղադրված մոնիտորների վրա մենք ցուցադրեցինք «21-րդ դարի վանդալներ. Ջուղա» կինոնկարը, որտեղ վավերագրական տեսարաններ են, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները քանդում, կացնահարում եւ փոշիացնում պատմական, մշակութային արժեք հանդիսացող խաչքարերը: Ի դեպ, ԵՄ-ում Ադրբեջանի առաքելության ներկայացուցիչները այդ երկու օրերի ամբողջ ընթացքում դահլիճում նստած՝ հետեւում էին մեր նիստին»: Նաիրա Զոհրաբյանը նաեւ պատմեց. «Երբ արդեն վերադառնում էինք Հայաստան՝ դեկտեմբերի 3-ին, մեզ տեղեկացրին, որ Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչությունը նոտա է հղել Եվրոպական խորհրդարանին, թե ինչու են նրանք թույլատրել, որ հայկական պատվիրակությունը նիստի ընթացքում ցուցադրի, իրենց գնահատմամբ, ապատեղեկատվական ֆիլմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել