«Առավոտի» տեղեկություններով, դեկտեմբերի 4-ին, ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները օպերատիվ աշխատանքների արդյունքում Երեւանի Ագաթանգեղոսի փողոցից վրաերթ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երեւանի Անդրանիկի փողոցի 67 շենքի բնակիչ 29-ամյա Արա Աբրամի Գյուրջյանին: Վերջինս աշխատում է Երեւանի Խորենացու փողոցում գտնվող «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում: Պարզվել է, որ հենց Ա. Գյուրջյանն է հոկտեմբերի 27-ի երեկոյան իր անձնական «Մերսեդես G 500» մակնիշի 14 PP 444 համարանիշի ավտոմեքենայով Երեւանի Մայիսի 9-ի փողոցում վրաերթի
ենթարկել Արտեմ Անտոնյանին եւ Վիկտորյա Շահբազյանին:
Կարդացեք