Playboy ամսագիրը թողարկել է մի սկավառակ, որը ներառում է ամսագրի արխիվը՝ 1953-ից մինչեւ 2010թ.: Ըստ tert.am-ի, այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
250 գեգաբայթ տարողունակությամբ սկավառակում ներառված են ամսագրի 650 համարները: Ցանկացողները կարող են այդ սկավառակը ձեռք բերել 300 դոլարով: Սկավառակը թողարկել է Bondi Digital Publishing-ը, որը զբաղվում է ամսագրերի թվային արխիվների ստեղծմամբ: