Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ. «ՄԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՄԱՐԵՍՆ ԻՆՁ ԵՐԿԱՐ ԿՀԻՇԻ»

Դեկտեմբեր 04,2010 00:00

«Super Six»-ի օրինակով, թեթեւագույն քաշային կարգում կազմակերպված գերմրցաշարի մասնակից բռնցքամարտիկները դեկտեմբերի 2-ին համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել: Մեկնարկային մարտում հանդիպելու են Վախթանգ Դարչինյանն ու Աբներ Մարեսը, Ջոզեֆ Ագբեկոն եւ Իոննի Պերեսը: Լրատվամիջոցների հետ հանդիպմանը Վիկը հայտարարել է. «Հիմա ես մարզվում եմ Լոս Անջելեսում եւ ամբողջովին կենտրոնացած եմ մարտի վրա: Այդ օրը ես շատ արագ եւ ուժեղ եմ լինելու: Մարեսը մարտից հետո ինձ դեռ երկար կհիշի»:
Իր հերթին մեքսիկացին ասել է, թե ինքը նույնպես նպատակասլաց է մարզվել, քանի որ Դարչինյանը չոր եւ ուժեղ բռնցքամարտիկ է: «Վախթանգն ապացուցել է, որ ուժեղ բռնցքամարտիկ է: Նա չեմպիոն է, եւ մենամարտն իսկապես դժվար է լինելու: Բայց կաշխատեմ հաղթել: Կարծում եմ՝ իմ առավելությունը արագությունն է»,- եզրափակել է Մարեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել