Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ պատանի շախմատիստները՝ համաշխարհային օլիմպիադայի հաղթող

Դեկտեմբեր 04,2010 00:00

\"\"

Հայաստանի շախմատի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Թուրքիայում ընթացող համաշխարհային օլիմպիադայի ավարտից մեկ տուր առաջ մրցակիցների համար դարձավ անհասանելի: Դա հնարավոր դարձավ 9-րդ տուրում Սիրիայի այդ տարիքային խմբի ընտրանու նկատմամբ 3:1 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ: Այսպիսով, մեր Կարեն Գրիգորյան, Ռոբերտ Աղասյան, Հովհաննես Գաբուզյան, Դավիթ Շահինյան եւ Տիգրան Ս. Պետրոսյան կազմով թիմը, մարզիչ Արսեն Եղիազարյանի գլխավորությամբ, դարձավ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Սա Անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ նմանատիպ նվաճումն է: Առաջին անգամ մեր պատանի շախմատիստները հաջողության հասել էին 1998 թվականին: Այն ժամանակ մեր հավաքականի կազմում հանդես էին գալիս ապագա գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ այժմ Ամերիկայի դրոշի ներքո հանդես եկող Վարուժան Հակոբյանը:
«Առավոտի» ջերմ շնորհավորանքները պատանի հայ շախմատիստներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել