Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՇԵՐՈՎ ՑՐԵԼ ԵՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ՝ ՄԱՅԴԱՆԻ ՑՈՒՅՑԸ

Դեկտեմբեր 04,2010 00:00

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Ուկրաինայի գործարարները խորհրդարանում ընդունված եւ երկրի նախագահ Յանուկովիչի կողմից վավերացված նոր հարկային օրենսդրության դեմ բողոքի ակցիաներ են անցկացնում: Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը, սակայն, Ուկրաինայի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները ցրել են Կիեւի կենտրոնական «Մայդան Նեզալեժնոստի»-ում՝ Անկախության հրապարակում, ձեռնարկատերերի կազմակերպած բողոքի ցույցը, հավաքել են այնտեղ տեղակայված «վրանային ավանը»: Ցույցը ցրելու արդյունքում կան տուժածներ եւ ձերբակալվածներ: Newsru- ի փոխանցմամբ, «վրանային ավանի» վեց «բնակիչներ» ձերբակալվել են միայն այն բանի համար, որ հարցրել են, թե ինչ է կատարվում կեսգիշերին ու հայրենասիրական երգեր են երգել: Նույն աղբյուրի մատուցմամբ, մի քանի մարդ տուժել է ուժայինների կողմից վրանային ավանը քանդելու ընթացքում. ոստիկանության աշխատակիցները նրանց ծեծել են մահակներով: Ընդ որում, հաղորդվում է, որ գիշերը Մայդանում անցկացրած ձեռնարկատերերը ուժայինների կողմից հարձակմանը չեն դիմադրել՝ նկատի ունենալով նրանց քանակական առավելությունը: Արդեն ուրբաթ առավոտյան, ուկրաինական «Մայդանի» վրանային ավանը վերահսկվում էր շուրջ մեկուկես հազար ոստիկանների եւ «Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատի մարտիկների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել