Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, WikiLeaks կայքում հրապարակված՝ Մեդվեդեւին եւ Պուտինին վերաբերող փաստաթղթերի բովանդակությունը մեկնաբանելով, ասել է, թե «այս արտահոսքերը ցույց են տալիս ԱՄՆ արտաքին քաղաքականության գնահատականներում եւ դատողություններում գերիշխող ցինիզմը»: Այդ մասին հաղորդում է 1in.am-ը: Մեդվեդեւը նշել է, որ հրապարակված փաստաթղթերը չեն կարող ազդել ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա: Բացի այդ, ՌԴ նախագահը հեգնել է՝ ասելով, որ եթե ՌԴ արտգործնախարարության կամ հատուկ ծառայությունների նյութերը հայտնվեին մամուլում, ապա «մեր ամերիկյան գործընկերները նույնպես մեծ բավականություն կստանային»: