Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐԵՆԱՑՈՒ 1600-ԱՄՅԱԿԻՆ

Դեկտեմբեր 04,2010 00:00

Օրերս Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում հրավիրված գիտաժողովը նվիրված էր Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակին: «Մաշտոցը հայ մշակույթի ստեղծման կարեւոր նախապայմաններից մեկը տվեց ազգին՝ ազգային գիրը, սակայն Խորենացին էր, որ այդ մշակույթը դարձրեց իսկապես ազգային մշակույթ: Խորենացին էր, որ նորաստեղծ գրի միջոցով նախ փրկեց հինը, որ դատապարտվում էր մոռացության եւ այնուհետեւ այնպիսի մեծ լիցք տվեց մշակույթի զարգացման համար, այնպիսի մեծ շտեմարան սարքեց, որ հետագա դարերի հայ մշակույթը առ այսօր սնվում, կերակրվում է Խորենացու առաջադրած գաղափարներով, այն գաղափարներով, որ այսօր մենք տեսնում ենք հայ ինքնության հիմքում, հայոց ազգային գաղափարախոսության հիմքում, հայ մարդու գիտակցության մեջ, հայ մարդու սրտում»,- ասում է ՎՊՄԻ-ի գիտության եւ գիտելիքի կենտրոնի ղեկավար Արթուր Մելիքյանը: Խորենացու աշխատությունն ամենաուսումնասիրվողներից է, որը հարուստ նյութ է տալիս գրականագետներին, լեզվաբաններին, պատմաբաններին եւ անգամ բնական գիտություններով հետաքրքրվողներին: Ուստի պատահական չէ այն ներկայացուցչական կազմը, որ ներկա էր գիտաժողովին՝ ԳԱԱ-ից, Մատենադարանից, Գյումրիի մանկավարժականից եւ այլ հաստատություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել