Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳԻՏԱԿԱՆՆԵՐԻ» ԽՈՒՄԲ

Դեկտեմբեր 04,2010 00:00

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ գաղափար է առաջացել՝ ստեղծել գիտության մասին գրող լրագրողների խումբ եւ ունենալ հասցեների ցուցակ՝ Հայաստանում գիտական լրագրությունը եւ համապատասխան հրապարակումները զարգացնելու նպատակով: Համաշխարհային վիճակագրության համաձայն, տարբեր երկրների ԶԼՄ-ներում գիտական հրապարակումների 50-90%-ը որեւէ կերպ առնչվում է տիեզերական թեմաներին. աստղագիտություն եւ աստղաֆիզիկա, տիեզերական թռիչքներ, տիեզերական աղետներ, աստղակենսաբանություն, այլմոլորակայիններ եւ այլն: Այդ է պատճառը, որ որոշվել է ստեղծել նման խումբ եւ տեղեկատվությունն ուղիղ տարածել նրա անդամներին՝ հետագա ուսումնասիրության եւ հրապարակման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել