Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՎՆԱՍԵԼ Է ԻՐԵՆ

Դեկտեմբեր 04,2010 00:00

Արդարադատության նախարարության «Էրեբունի» ՔԿՀ կալանավոր Սերգեյ Այվազյանը, որին մնացել է 2,5 ամիս ազատման համար, 2 օր առաջ դիմել է ծայրահեղ քայլի՝ բողոքելով վարչակազմի դեմ:
Ս.Այվազյանը վնասել էր իր թեւը եւ որովայնը:
Ինքնավնասումից հետո վարչակազմը անմիջապես առգրավել է նրա հեռախոսը, որպեսզի արտաքին աշխարհ տեղեկատվական բնույթի որեւէ արտահոսք չլինի: Մեկ այլ ինքնավնասում էլ ավարտվել է մահով: Կալանավորը, որի անուն-ազգանունը չի հրապարակվում նախաքննության շահերից ելնելով, հայտնաբերվել է ջեռոցից՝ սավանով խեղդված: «Կոշ» քրեակատարողական հիմնարկում նրան նույնպես մնացել էր 1,5 ամիս ազատվելու համար: Նախնական վարկածի համաձայն, այս կալանավորն ինքնասպան է եղել:
ԻՆՉ-ՈՐ ԳԱՌԻ ՀԱՄԱՐ
«Առավոտը» երեկ ահազանգ է ստացել, որ Սեւանի ոստիկանության բաժնում 4 օր է, ինչ պահվում է 20-ամյա Արմեն Տոնոյանը: Նրան ենթարկել են դաժան ծեծի, որպեսզի իր վրա վերցնի ինչ-որ գառի գողություն:
Հարազատները մտադիր էին դիմելու Մարդու իրավունքների պաշտպանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել