Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ՓՈՐՁ

Դեկտեմբեր 04,2010 00:00

Ինչպես արդեն «Առավոտում» տեղեկացրել ենք, նոյեմբերի 19-ին Ղարաբաղի ՊԲ զորամասերից մեկում հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ժամկետային զինծառայողներ Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.): Վերջիններս գտնվում էին հիվանդանոցում:
Մարդասպանը, ըստ նախնական վարկածի, «Եզդի» մականունով Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ Մանվել Հազրոյանն է եղել: Նա դեռ գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում:
Սպանվածների հարազատները, ստանալով հոսպիտալում գտնվող վիրավոր տղաներից մեկի մասին ապատեղեկատվություն, մեր աղբյուրի տեղեկացմամբ, փորձ են արել մտնել Ստեփանակերտի հոսպիտալ, հաշվեհարդար տեսնել Մանվել Հազրոյանի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել