Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սպանության նոր վարկած

Դեկտեմբեր 04,2010 00:00

Երեկ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում «Խալաֆյանին դանակով հարվածել է մենթը, ապա… բժիշկը» հրապարկման մեջ Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը անդրադարձել է Չարենցավանի ոստիկանության բաժնում Վահան Խալաֆյանի ինքնասպանության իմիտացիայի մասին որոշ նոր մանրամասների:
Իրավապաշտպանը բոլորովին նոր վարկած է առաջ քաշել, ինչը, կարծում ենք, ընթացող դատավարության փուլում կարող է փոխել քննության ընթացքը: Արտատպելով մի հատված, ակնկալում ենք մասնագիտական երկխոսություն կամ հիմնավոր պատասխան:
Մասնավորապես, իրավապաշտպանն ասել է. «Ես մի քանի անգամ մամուլով հայտարարել եմ, որ Վահան Խալաֆյանն ինքնասպան չի եղել, այլ նրան սպանել են, իսկ երկար ուսումնասիրություններից, ինչպես նաեւ դատաքննությանը հետեւելուց հետո, ես, միանշանակ, կարող եմ ասել, որ այն դանակի հարվածները, որոնք եղել են,՝ եղել են ինքնասպանության իմիտացիայի համար: Ասեմ՝ ինչու եմ այդպես կարծում: Ինչքան գիտեք, Խալաֆյանի կրծքավանդակին եղել է չորս վերք՝ երկու զուգահեռ գիծ եւ վերջում երկու անցք դանակի հարվածներից առաջացած:
Առաջին հարվածը 3 սմ խորությամբ է: 3 սմ խորությամբ դանակի հարվածից մարդ չի մահանում: Մյուս հարվածն արդեն 12 սմ խորություն ունի: …Բոլորը ցուցմունք են տվել, որ իրենք մեկ հարված են տեսել:
Ես հիմա իմ կարծիքն եմ ասում, առաջին հարվածը եղել է Մորիս Հայրապետյանի կողմից. խոսքը 3 սմ խորությամբ հարվածի մասին է: Բայց քանի որ … հետո պարզվելու էր, որ այդ հարվածից չի մահացել, որովհետեւ չէր կարող մահանալ, իրենք 12 սմ երկրորդ հարվածն են հասցրել: Իմ կարծիքով, դա կարող է լինել բժիշկը: Չեմ զարմանա, եթե ապացուցվի, որ դա եղել է բժիշկը, որովհետեւ արտերիան է վնասվել, իսկ արտերիան շատ խորն է գտնվում, եւ միայն բժիշկը, փորձ ու համապատասխան գիտելիք ունեցողը կարող էր հասկանալ՝ ինչքան խորը մտցնել դանակը, որ այդ կարեւոր օրգանը վնասվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել