Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ

Դեկտեմբեր 04,2010 00:00

2011թ. հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկ վճարողները պետք է իրենց հարկային հաշիվները հարկային մարմիններին էլեկտրոնային եղանակով ներկայացնեն։ Խոսքը վերաբերում է տարեկան 100 մլն-ից ավելի շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարողներին։ Դա նախորդ տարի ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի պահանջն է, որը լիարժեք կկիրարկվի 2011թ. հունվարից: Tert.am-ը հաղորդում է, որ երեկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանն ասաց, որ օրենքի ընդունումով նախատեսված է, որպեսզի յուրաքանչյուր կազմակերպություն, որն աշխատում է ԱԱՀ-ով, կարողանա էլեկտրոնային տարբերակով դուրս բերել համապատասխան հարկային հաշիվներ եւ հարկային հաշիվների դուրս գրման ու հաստատման միջոցով հարկային մարմիններին տեղյակ պահել կատարված գործարքների մասին: Նոր էլեկտրոնային ծրագրի շնորհիվ հարկային մարմինն ի սկզբանե տեղյակ է լինում 100 մլն-ից ավելի շրջանառություն ունեցող եւ ԱԱՀ-ով հարկվող բոլոր այն կազմակերպությունների գործարքների մասին, որոնք պատրաստվում են հարկային հաշիվներ դուրս գրել: «Այսօր արդեն 3000-ից ավելի կազմակերպություններ իրենց հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնում են էլեկտրոնային եղանակով»,- ասաց Քոչարյանը։ Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը նշեց, որ հարկ վճարողը, ՊԵԿ-ի հետ կնքելով պայմանագիր՝ կստանա գաղտնաբառ. «Մուտք գործելով համակարգ՝ հարկ վճարողը կկարողանա լրացնել ԱԱՀ հաշիվը, ստորագրել եւ դուրս գրել հաշիվ։ Այդ նույն պահին օնլայն ռեժիմով հարկային հաշիվը գալիս է ՊԵԿ կենտրոնացված տեղեկատվական բազա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել