Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ

Դեկտեմբեր 04,2010 00:00

Թուրքիայի «Ժողովրդի ազատագրում» կուսակցությունը, հիմնվելով Wikileaks-ի հրապարակած ԱՄՆ Պետքարտուղարությանը պատկանող գաղտնի փաստաթղթերի վրա, հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։ Այս մասին, թուրքական Vatan օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է կուսակցության փոխնախագահ, փաստաբան Թաջեթթին Քոչաքը։ Թուրք փաստաբանի խոսքով՝ իրենք ցանկանում են դատարանում պարզել, թե որքանով է իրականությանը համապատասխանում Wikileaks-ի տարածած փաստաթղթերում հայտնված այն տեղեկությունը, ըստ որի՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շվեյցարական բանկերում ունի հաշվեհամարներ, ինչպես նաեւ՝ Էրդողանի մեղսակցությունը մի շարք ապօրինությունների։
Հիշեցնենք, որ Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերում տեղ են գտել նաեւ մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, որոնք առնչություն ունեն կաշառակերության եւ կոռուպցիայի հետ։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար ասվում է, որ նա 8 առանձին հաշվեհամարներ ունի շվեյցարական բանկերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել