«Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունի կատարյալ փոխվստահություն»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ վերադառնալով ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթաժողովից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Նա փոխանցել է, որ Աստանայում Ադրբեջանի նախագահն արտահայտել է իր մտահոգությունը WikiLeaks-ի բացահայտումներում տեղ գտած այն հրապարակման կապակցությամբ, թե Իլհամ Ալիեւը Ռեջեփ Էրդողանի կառավարության արտաքին քաղաքականությունը «պարզունակ» է գնահատել: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ ինքը հանգստացրել է Ալիեւին, ասելով, թե միեւնույն է, իրենք չեն հավատում այն ամենին, ինչ այնտեղ գրված է: