Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՐՍԻ ՃՆՇՈ՞ՒՄՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ

Դեկտեմբեր 04,2010 00:00

Եթե համեմատենք այն, ինչ քննարկվում է այսօր եւ 10 տարի առաջ 1915թ. իրադարձությունների թեմայով, կարելի է հսկայական տարբերություն տեսնել. «Արմինֆո»-ին այդպիսի կարծիք է հայտնել Անկարայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Մուսթաֆա Այդինը: Նրա խոսքով, այսօր թուրք հասարակությունը, մտավորականությունը, քաղաքական գործիչները բավական բացահայտ կերպով քննարկում են պատմությունը:
«Անշուշտ, ներկայումս ոչ ոք այդ իրադարձությունները ցեղասպանություն չի անվանի, դա արգելված բառ է, բայց կա մարդկանց խումբ, որն ընդունում է ողբերգական իրադարձությունները, եւ նրանք կոչում են դրանք որոշակի տերմինով»,- նշել է Այդինը: Նա ավելացրել է, որ այդ եւ ցանկացած այլ հարցի առնչությամբ դրսից ճնշումը հակառակ արդյունքի է հանգեցնում: Ենթարկվելով դրսի ճնշմանը՝ թուրք հասարակությունը լցվում է հակազդելու ավելի մեծ վճռականությամբ եւ դառնում ավելի համառ, ինչը բնականաբար խանգարում է այդ հարցերի լուծման հարցում դինամիկային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել