Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՊԱԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՈՒՄԸ» ԿԱՄՐԱԳՐՎԻ ՕՐԵՆՔՈՎ

Դեկտեմբեր 04,2010 00:00

«Նոյյան Տապան»-ի հաղորդմամբ, Վրաստանում քննարկվում է խորհրդային անցյալի վկայությունները վերացնելու գաղափարը. ոմանք այն համարում են առողջ առաջընթացի ապացույց, ոմանք՝ հիշողության կորստի: Կարմիր աստղերը, մուրճ ու մանգաղը՝ Խորհրդային Միության խորհրդանիշները, որոնք դեռեւս զարդարում են մի շարք շինություններ Վրաստանում, կարող են այսուհետ ապօրինի ճանաչվել, եթե խորհրդարանն ընդունի ներկայում դրանց վերաբերյալ քննարկվող օրինագիծը: Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Գիա Թորթլաձեի կողմից ներկայացված օրենսդրական նախագիծն արդեն իսկ նախնական փուլում ստացել է օրենսդիր մարմնի անդամների հավանությունը: Այսպիսով, կոմունիստական ժամանակաշրջանի բոլոր տեսանելի հետքերը ջնջելուն ուղղված արշավն այսուհետ կամրագրվի օրենքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել