Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական հեղափոխություն Պենտագոնում

Դեկտեմբեր 03,2010 00:00

ԱՄՆ ռազմական ղեկավարությունը աջակցել է զեկույցին, որը խորհուրդ է տալիս հանել համասեռամոլների եւ լեսբուհիների՝ բանակում ծառայելու արգելքը, իսկ նրանք, ովքեր ծառայում են, իրավունք կստանան չթաքցնել իրենց կողմնորոշումը: Այնպես որ, շուտով ԱՄՆ զինված ուժերում սեռական հեղափոխություն է սպասվում: ԱՄՆ պաշտպանության նախարարը դիմել է Կոնգրեսին՝ չեղյալ հայտարարելու «Մի հարցրու, մի պատասխանիր» օրենքը: 1993թ. ընդունված այդ կանոնով սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող են ծառայել բանակում՝ թաքցնելով իրենց կողմնորոշումը: 115 հազար ամերիկացի զինվորականների եւ նրանց 44 հազար ամուսինների շրջանում անցկացված հարցման արդյունքներում 70 տոկոսը դեմ չէ մեկ զորամասում ծառայել համասեռամոլների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել