Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐՆ ՈՒ ԽՄԻՉՔԸ

Դեկտեմբեր 03,2010 00:00

Հայաստանցիները տարեկան սպառում են 4 մլն լիտր գինի, 700 հազ. լիտր կոնյակ եւ 18,8 մլն լիտր օղի։ Ինչպես տեսնում ենք՝ ալկոհոլային խմիչքների շարքում հայերը միանշանակ առաջին տեղ են տալիս օղուն, այնինչ՝ հայկական ավանդական խմիչքը համարվում է գինին, իսկ 1887 թվականից, երբ Թաիրովները Երեւանում կոնյակի արտադրություն սկսեցին՝ ավանդականների շարքում կարելի է ավելացնել նաեւ կոնյակը։ Երբ Տաթեւի ճոպանուղու բացման ժամանակ արտասահմանցի հյուրերին ազգային ուտեստներ էին մատուցում, ալկոհոլային միակ խմիչքը գինին էր, քանի որ օղին երբեք չի դասվել մեր ազգային խմիչքների շարքին։ Մենք ունենք գինու տոն, որն այս տարի նշվեց հոկտեմբերի 17-ին Արենիում: Վիճակագրությունը ցույց է տվել, որ հայերի օգտագործած խմիչքի ցանկում առաջին հորիզոնականը օղին է զբաղեցնում, ապա գինին, իսկ երրորդ տեղում կոնյակն է: Հայաստանում սպառվող օղու մոտ մեկ երրորդը ներմուծվում է դրսից, այնինչ սպառվող գինու եւ կոնյակի 90 տոկոսից ավելին արտադրվում է տեղում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել