Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում: Դա հայտնի դարձավ երեկ՝ Ցյուրիխում կազմակերպված ՖԻՖԱ-ի գործկոմի քվեարկությունից հետո: Ռուսաստանից բացի, այդ իրավունքին հավակնում էին նաեւ Անգլիան եւ Իսպանիա-Պորտուգալիա, Բելգիա-Հոլանդիա զույգ երկրները: Ռուսաստանի հիմնական մրցակից համարվում էր Իսպանիա-Պորտուգալիայի հայտը, սակայն քվեարկության երրորդ փուլում գործկոմի անդամները ձայների մեծամասնությամբ նախապատվությունը տվեցին Ռուսաստանին:
Նույն օրը հայտնի դարձավ նաեւ, որ 2022 թվականին աշխարհի ուժեղագույն հավաքականները կհավաքվեն Քաթարում, որի հետ այդ իրավունքի համար մրցակցում էին Ավստրալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը: