Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամեն բան իր ժամանակն ունի

Դեկտեմբեր 03,2010 00:00

Լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ Արթուր Աբրահամը բրիտանացի Կարլ Ֆրոչին պարտվելուց հետո մտորում է նախկին՝ առաջին միջին քաշ, վերադառնալու մասին: Նա համոզվել է, որ երկրորդ միջին քաշային կարգն իր համար չէ: Եվ դա ակնհայտ երեւաց Ֆրոչի հետ մենամարտում: Աբրահամը որպես արդարացում ասել է. «Երկրորդ միջին քաշում մրցակիցներս ինձնից խոշոր են: Այնպես որ, ես, հավանաբար, պետք է վերադառնամ առաջին միջին քաշային կարգ»: Բայց նա դա մտադիր է անել «Super Six»-ում պայքարը մինչեւ վերջ տանելուց հետո միայն:

IBF-ի նախկին չեմպիոնի վերջին մրցելույթի մասին վատ է արտահայտվել մարզիչը՝ Ուլի Վեգները, որը հենց մենամարտի ընդմիջումներին իր սանին ասում էր. «Դու քեզ վախկոտի պես ես պահում»: Իսկ ավելի ուշ գերմանական բռնցքամարտի վետերանը լրագրողներին հայտարարել է. «Նա արժանապատվություն եւ կամք չունի, եթե թույլ է տալիս իրեն այդպես ծեծեն: Սա խայտառակ մրցելույթ էր»: Աբրահամի վերջին ելույթի մասին արտահայտվել է նաեւ աշխարհի նախկին չեմպիոն Գրացիանո Ռոկիջանին: «Աբրահամը պետք է մոռանա «Ferrari»-ի եւ մյուս դատարկ բաների մասին եւ կենտրոնանա մարզումների վրա»,- ասել է նա: «Առավոտն» էլ մարտից մի քանի օր առաջ նկատել էր, որ Աբրահամի գլխում այլ հովեր են պտտվում, քան բուն մենամարտն է: Բիզնեսի ժամանակն էլ կգա: Իր հերթին Վեգները հավելել է. «Ամբողջ թիմը մեկ անգամ չէ, որ Աբրահամին խելքը գլուխը հավաքելու խորհուրդ է տվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել