Բրազիլիայի Ամերիկանա քաղաքում մեկնարկած այդ երկրի 77-րդ ազգային առաջնությունում, որին մասնակցում է 12 շախմատիստ, հայազգի Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը երկու տուրից հետո վաստակել է 1,5 միավոր եւ ընթանում է առաջատարների խմբում:
Լոս Անջելեսի ամերիկյան օփենում գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը, 8 հնարավորից իր անվան դիմաց գրանցելով 6,5 միավոր, հավասար արդյունք ցույց տվեց երեք լավագույնների հետ, սակայն լրացուցիչ գործակիցների հաշվարկով գրավեց երրորդ տեղը:
Իսկ հայաստանցի Արամ Խաչատրյանը Ռիգայում ավարտված բաց մրցաշարում յոթ հնարավորից կորցրեց ընդամենը երկու միավոր, ինչը 40 մասնակիցների մեջ երրորդ ցուցանիշն է: