Անհայտ անձինք կարողացել են ներթափանցել Սոցիալիստական կուսակցության առաջնորդներից մեկի, 2007թ.-ին Ֆրանսիայի նախագահի թեկնածու Սեգոլեն Ռուայալի (նկարում) բնակարան: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան: Անհայտ անձինք ջարդել են Փարիզի Բուլոն-Բիյանկուր արվարձանում գտնվող Ռուայալի բնակարանի դուռը, ներխուժել են ներս, քրքրել դարակներն ու ոչինչ չվերցնելով հեռացել: Նրանց այդպես էլ չի հաջողվել մտնել նախագահի նախկին թեկնածուի աշխատասենյակ. դուռը լավ փակված է եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները տունը գտել են տակնուվրա արած վիճակում, բայցեւ պարզել են, որ արժեքավոր իրերը չեն կորել: Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Տուժողի մատուցմամբ, 2006թ.-ից ի վեր սա արդեն երրորդ նման դեպքն է:
Ռուայալը հայտարարել է, թե սա արդեն սպառնում է իր երեխաների անվտանգությանը: «Բայց բոլորին լավ հայտնի է՝ ինձ վախեցնել չի հաջողվի»,- հայտարարել է քաղաքական գործիչը: