Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇԱՐՄ ԱԼ-ՇԵՅԽՈՒՄ ԼՈՂԱՓԵՐԸ ՓԱԿՎԵԼ ԵՆ

Դեկտեմբեր 03,2010 00:00

Եգիպտոսում, Շարմ ալ-Շեյխի որոշ գոտիներում՝ մասնավորապես Նաբկում, Նաամա-բեյում եւ Շարք-բեյում, հասարակական լողափերն ու նաեւ այդ գոտիներում գտնվող հյուրանոցային լողափերը կփակվեն մինչեւ երկրի ոստիկանության կողմից հատուկ հրահանգ ստացվելը: Այդ արտակարգ միջոցառումները պայմանավորված են հիշյալ լողափերում զբոսաշրջիկների վրա շնաձկների հարձակման միջադեպերով: Այդ մասին հաղորդում է Newsru-Israel-ը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Շարմ ալ-Շեյխում շնաձկների հարձակման արդյունքում ծանր վնասվածքներ էր ստացել ռուսաստանցի չորս զբոսաշրջիկ: Նրանք բոլորը լողացել էին իրենց հյուրանոցների լողափերից ոչ շատ հեռու:

Վերջին անգամ շնաձկան հարձակման դեպքեր գրանցվել էին չորեքշաբթի օրը, երբ շնաձուկը պոկել էր երկու ռուս կանանց թեւերը, որոնցից մեկը արդյունքում սրտի կաթված էր ստացել, մեկ այլ դեպքում գիշատիչ կենդանին մի կնոջ զրկել էր ոտքից: Եվս մի միջադեպ տեղի էր ունեցել դրանից մեկ օր առաջ. շնաձկան հարձակումից տուժել էին մի կին եւ մի տղամարդ:

Ըստ վիճակագրության, Եգիպտոսում ամեն տարի գրանցվում է շնաձկների կողմից մարդկանց վրա հարձակման՝ մահացու ելքով մեկ-երկու դեպք: Ընդ որում, նման միջադեպերի թիվն աճում է՝ ծովում գտնվող զբոսաշրջիկների թվաքանակի աճին համապատասխան:

Երեկ տեղեկություններ էին հրապարակվել, թե եգիպտացի մասնագետներին հաջողվել է բռնել ռուս զբոսաշրջիկների վրա հարձակված շնաձկանը, թեեւ Եգիպտոսի ստորջրյա հետազոտությունների գերատեսչության ղեկավարը կասկած է հայտնել, թե բռնված գիշատիչը հենց այն ձուկն է, որը վնասել է ռուս զբոսաշրջիկներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել