Լրահոս
Օրվա լրահոսը

WikiLeaks-ի հիմնադիր Ասսանջի տեղը գիտեն, բայց չեն ձերբակալում

Դեկտեմբեր 03,2010 00:00

\"\"Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը գիտի, որ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանջը գտնվում է այդ երկրում, բայց նրան ձերբակալել չի շտապում: The Independent- ի փոխանցմամբ, Աքոտլանդ Յարդում գիտեն նրա գտնվելու կոնկրետ վայրը, անգամ հեռախոսահամարը: Ինտերպոլի կողմից Շվեդիայի հարցմամբ միջազգային հետախուզման մեջ գտնվող Ասսանջին բրիտանացի իրավապահները չեն շտապում ձերբակալել, քանի որ պահանջում են պարզաբանումներ ներկայացնել այդ սանկցիայի կապակցությամբ՝ համոզվելու համար, որ Ասսանջի ձերբակալության համար բավարար հիմքեր կան:

Ընդսմին, ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, թե Ջուլիան Ասսանջը «ոչ թե լրագրող, այլ անարխիստ է», որը գործում է առանց այլոց օրինական շահերը, նաեւ նրանց անվտանգությունը հաշվի առնելու եւ արժանի է, որ դրա համար պատժվի:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին հաստատել է, որ դա որեւէ կերպ չի հակասում մամուլի ազատության սկզբունքին: Այդուհանդերձ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քրոուլին ասել է, թե ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերի արտահոսքի համար պատասխանատվություն կրում են ոչ թե դրանք հրապարակած լրագրողները, այլ այդ արտահոսքը թույլ տված մարդիկ: Քրոուլին հայտարարել է նաեւ, որ թեեւ այդ մարդիկ «Պետդեպարտամենտում չեն գտնվում», այդուհանդերձ, նրանք «ԱՄՆ կառավարությունում են»: Նա նաեւ հայտարարել է Վաշինգտոնի վճռականությունը՝ այդ մարդկանց պատասխանատվության ենթարկելու հարցում:

Ի դեպ, WikiLeaks-ին աֆղանական պատերազմի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի հրապարակմանը նպաստելու եւ համապատասխան նյութերը փոխանցելու մեջ կասկածվող ԱՄՆ ռազմական հետախուզության 23-ամյա վերլուծաբան Բրեդլի Մեննինգը, որն արդեն 189 օր գտնվում է կալանքի տակ, երեկ դատապարտվել է 9 ամսվա բանտարկության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել