Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միջուկային մարտագլխիկներ տեղափոխողները բարում հարբել են

Դեկտեմբեր 03,2010 00:00

Ամերիկյան հատուկ ծառայության գործակալները, որոնք միջուկային մարտագլխիկներ են տեղափոխել, հայտնաբերվել եւ մերկացվել են աշխատանքի ժամանակ ալկոհոլ խմելիս: Գաղտնիքը ակնհայտ էր դարձել պատահաբար. բարում ոստիկանությունը ձերբակալել էր ալկոհոլի սիրահար գործակալներին: Պարզվել է, որ հատուկ առաքելություն իրականացնող հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք փոխադրում էին միջուկային մարտագլխիկները, զենքով բեռնված բեռնատար մեքենան կայանել էին պահպանվող ավտոկայանատեղիում եւ մտել էին բար: Թե ո՞ր բարն է դա եղել, եւ թե հատկապես ինչի՞ համար են ոստիկանները ձերբակալել հատուկ գործակալներին՝ հայտնի չէ:

Newsru-ի մատուցմամբ, դա նման առաջին դեպքը չէ: Լրագրողները հիշել են, որ մեկ ամիս առաջ ԱՄՆ ռազմական հենակետում թվով 50 միջմայրցամաքային միջուկային հրթիռներ մոտ մեկ ժամ վերահսկողությունից դուրս են գտնվել: Պենտագոնը դա բացատրել էր էլեկտրամատակարարման ընդհատումներով:

Սպառազինությունների վերահսկողության ընկերակցության տնօրեն Թոմ Կոլլինան այս վերջին միջադեպը որակել է որպես՝ «բոլոր սահմաններն անցնող դեպք»՝ պահանջելով ավելի ուշադիր ու կարգապահ լինել, նվազեցնել միջուկային զենքի փոխադրումները:

Ամերիկացի փորձագետները պնդում են, թե ամերիկյան զինվորականների անփութությունը Միացյալ Նահանգների համար կարող է ավելի վտանգավոր լինեք, քան նույնիսկ արտաքին սպառնալիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել