Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

84 գիտնական՝ ԳԱԱ ընտրություններին

Դեկտեմբեր 03,2010 00:00

84 գիտնական կմասնակցի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններին: Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 27-28-ին՝ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի ընթացքում: Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Ակադեմիկոսների 6 թափուր տեղի համար հայտ է ներկայացրել 11 գիտնական, իսկ թղթակից անդամների 22 թափուր տեղի համար՝ 73:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել ինչպես ժամկետների պահպանման, այնպես էլ ակադեմիայի կորուստների առումով: 2003 թվականից կյանքից հեռացել են 40 ակադեմիկոս եւ թղթակից անդամ, սակայն ընտրություններն ավելի շուտ չեն անցկացվել, քանի որ 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամի պատճառով պետական բյուջեից անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրվել ակադեմիկոսների եւ թղթակից անդամների պատվովճարների համար: Մամուլի ասուլիսին Ռ. Մարտիրոսյանը ներկայացրեց հիմնական պահանջները, որոնք ներկայացվում են առաջադրված թեկնածուներին: Ըստ ԳԱԱ նախագահի, բացի խոշոր գիտական ձեռքբերումներից, ուշադրություն է դարձվում նրանց գիտական աշխատությունների համապատասխանությանը այն առաջնահերթություններին, որոնք անհրաժեշտ է զարգացնել մեր երկրում, ինչպես նաեւ կրթության ոլորտում նրանց վաստակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել