Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՋԵՌՈՒՑՈՒՄԸ «ՏՎԻՆ»

Դեկտեմբեր 03,2010 00:00

«Առավոտը» դժգոհություններ էր ստացել թիվ 122 դպրոցի աշակերտների ծնողներից այն մասին, որ դասասենյակները չեն ջեռուցվում, ու երեխաներից շատերը հիվանդ պառկած են: Դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Կանջիարովան մեզ տեղեկացրեց, որ դպրոցն ունի անհատական կաթսայատուն, որը որոշ պատճառներով չի գործարկվել: Դպրոցի տնօրեն Մարիա Մալախյանն էլ, որն, ի դեպ, վատառողջ էր, փոխանցեց, որ ձգձգումների պատճառը գազի վարչությունն է՝ դպրոցը 2 օր առաջ փոխանցել է 580000 դրամ, ու խոստացել են երեկ միացնել: Ավելի ուշ փոխտնօրենը տեղեկացրեց, որ իրենց դպրոցի ջեռուցումը արդեն միացված է: Նա նաեւ հավելեց, որ կրթօջախի շենքում առանձնապես շատ ցուրտ չէ, արեւկող դասարաններում ջերմաստիճանը նույնիսկ 20-ի է հասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել