Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷԼԻ ԿԱՅՔ ԵՆ «ՋԱՐԴԵԼ»

Դեկտեմբեր 03,2010 00:00

«Փի Արթ» ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ ադրբեջանցի դիվերսանտը երկու օր առաջ «ջարդել» է իր ֆիրմայի www.p-art.am կայքը, նաեւ տեղեկություններ թողել սեփական «ինքնության» մասին: Պարոն Քոչարյանը ուղղակի զարմացած է կատարվածից, ասում է՝ կայքը ոչ մի ստրատեգիական կամ քաղաքական բնույթի ինֆորմացիա չի պարունակում, ինչո՞ւ պետք է այդ ճակատագրի արժանանար: Նա երկու վարկած ունի: Կամ իրեն շփոթել են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հետ կապ ունեցող մեկ այլ Քոչարյանի՝ Տիգրանի հետ, որը բլոգեր է, «կամ էլ, մտածելով, որ այնուամենայնիվ քաղաքական տեխնոլոգիաներով ու PR-ով եմ զբաղվում, ցանկացել են mail-ը ջարդել ու նամակագրությանը հետեւել, բայց չեն կարողացել: Ամեն դեպքում ե՛ւ տարօրինակ է, ե՛ւ զվարճալի»,- ասում է մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել