Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեւանում հանրությունը պասիվ է

Դեկտեմբեր 03,2010 00:00

Գեղարքունիքի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի մարզային հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանի տրամադրած տվյալների համաձայն, մարզում գրանցված է 13389 հաշմանդամ: Ըստ հանձնաժողովի նախագահի, անցնող տարում մանկուց հաշմանդամ 20 երեխայի տրվել է ֆինանսական օգնություն, մանկուց հաշմանդամ 130 երեխայի ամանորյա նվերներ են բաժանվել «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպության աջակցությամբ:

Մարզի Մարտունի, Ճամբարակ, Վարդենիս եւ Գավառ քաղաքներում, այդ թվում մարզպետարանի մուտքի մոտ, կառուցվել է ավելի քան մեկ տասնյակ թեքահարթակ՝ հաշմանդամների մուտք ու ելքը ապահովելու համար: Գեղարքունիքում գործում է 1 հատուկ դպրոց, որտեղ սովորում է մարզի տարբեր համայնքներից հատուկ կարիքներով 90 երեխա, իսկ Գավառի դպրոցներից մեկում կազմակերպվել է ներառական կրթություն 15 երեխայի համար: Առաջիկայում վերականգնողական կենտրոններ են բացվելու Մարտունիում եւ Վարդենիսում: Գեղարքունիքի մարզի Սեւանի տարածաշրջանը միակն է, որտեղ հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ չկան: Իսկ Գեղարքունիքի մարզպետարանում վստահ են, որ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի մարզային հանձնաժողովը պետք է ավելի հաճախ հանդես գա հաշվետվությամբ եւ ընդլայնի համագործակցությունը ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ՝ հ/կ-ների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել