Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԻՏԱՆԻ՞ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 03,2010 00:00

ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանին է դիմել Վարդանուշ Վարդանյանը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով նա հայտնել է, որ իր որդին՝ Գոռ Գագիկի Վարդանյանը (ծնված 23.09.1989թ.) 2007թ. Էջմիածնի զինկոմիսարիատում անցել է բժշկական հետազոտում, բաց կծվածք, ծամողական ֆունկցիաի արտահայտված խախտում ախտորոշմամբ, որի արդյունքում վերջինիս պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է երեք տարի տարկետում՝ մինչեւ 13.11.2010թ.: Դիմումատուի պնդմամբ, նոյեմբերին հերթական բժշկական հետազոտման արդյունքում իր որդու մոտ հաստատվել է նույն ախտորոշումը, ավելին՝ որդու ատամների վիճակը ավելի է վատացել, եւ այս ընթացքում նշանակված բոլոր բուժումները արդյունք չեն տվել, սակայն բժշկական հանձնաժողովը, հաշվի չառնելով որդու հիվանդությունը, նրան ճանաչել է պիտանի զինծառայության համար եւ տվել 03.12.2010թ. բանակ զորակոչվելու մեկնման ծանուցագիր:

Ըստ դիմումատուի, նրա որդին պիտանի չէ զինվորական ծառայության, քանի որ նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է, եւ խնդրել է պաշտպանի միջամտությունը կրկնակի բուժհետազոտության ուղարկելու համար:

Պաշտպանն առաջարկում է հանձնարարել անցկացնելու մանրակրկիտ բժշկական հետազոտում՝ ՀՀ զինված ուժերում Գոռ Վարդանյանի ծառայության պիտանելիության հարցը որոշելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել