Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքապետի աղջիկն «անցել» է

Դեկտեմբեր 03,2010 00:00

Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրենի պաշտոնի մրցույթը: Առաջադրվել են Քրիստինե Աբրահամյանը եւ Աշխեն Խլոյանը: Հանձնաժողովի նախագահն է եղել փոխմարզպետ պարոն Ղուկասյանը: Մրցույթից հետո, ինչպես տեղեկացնում է հավակնորդներից Քրիստինե Աբրահամյանը, հայտարարվել է, թե՝ հաղթել է ինքը: Սակայն …շնորհավորել են մյուս հավակնորդին:

Քրիստինե Աբրահամյանը դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, փոխվարչապետին, ոստիկանապետին, գլխավոր դատախազին եւ ազգային անվտանգության ծառայության պետին. «Մինչ մրցույթի օրը լուրեր էին տարածվում, թե տնօրենի պաշտոնն արդեն գնված է Վարդենիսի քաղաքապետի կողմից, եւ այդ պաշտոնին տեսնում են միայն քաղաքապետի աղջկան՝ Աշխեն Խլոյանին: Այդ ընթացքում ես դիմում եմ ներկայացրել առողջապահության նախարարությանը: Հայտնում եմ, որ Խլոյանի թղթերը ոչ լիարժեք էին եւ չէին համապատասխանում օրենքի սահմանած կարգին: Մրցույթից հետո հայտարարվեց, թե անցել եմ ես, սակայն րոպեներ հետո տարածվեցին լուրեր, թե հաղթել է Ա. Խլոյանը, քանի որ կառավարության անդամներից մեկը միջամտել էր նրա օգտին: Պարզ է դառնում, որ եթե հայրս քաղաքապետ չէ, ուրեմն արդարությունով չեմ անցնի: Խնդրում եմ ձեզ՝ միջամտել տեղի ունեցած անարդարությանը»:

Երեկվա «Առավոտում» տեղեկացրել էինք, որ նմանօրինակ մի վեճ էլ կապված է Եղեգնաձորի հիվանդանոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու մրցույթի հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ժամանակավոր այդ պաշտոնին է նշանակվելու 4-3 ստացած Սմբատ Գալստյանը: Իսկ 7-0 ստացած վիրաբույժ Աշոտ Թեւոսյանը չի նշանակվել տնօրեն:

Ս. Գալստյանի «ինքնաբացարկից» հետո սպասվելիք նոր մրցույթի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել