Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետի հանձնարարականները

Դեկտեմբեր 03,2010 00:00

Եկող տարվա հունվարի 1-ից Հայաստանը կկիրառի Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնները եւ երկկողմանի ազատ առեւտրի համաձայնագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Որ պեսզի կարողանանք ամեն ինչ ժամանակին հասցնել, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստը սկսեց մի քանի հանձնարարականներով:

Առաջինը բաժին ընկավ Պետեկամուտների կոմիտեին.«Որ օրենսդրության տարընթերցումներ չլինեն, ՊԵԿ-ին հանձնարարվում է, ծխախոտի համար կիրառվող հաստատագրված վճարների դրույքաչափի կիրառման պարագայում, հետեւել, որ մաքսային արժեքից դրույքաչափերը չգերազանցեն 15%-ը, ինչը առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոն է, թե չէ լինում էին դեպքեր, երբ այդ դրույքաչափը կարող էր հասնել 17-18%-ի: Մեր ուսումնասիրությունները ցուց են տալիս, որ ի վիճակի ենք ոչ միայն 15% ապահովել, այլեւ այն չգերազանցել»: Վարչապետն ընդգծեց, որ հարկավոր է ազատ առեւտրի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններն ապահովել նաեւ ալկոհոլային խմիչքների ներմուծման մասով: Պարոն Սարգսյանի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր բոլոր գերատեսչությունների ղեկավարներին: Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում մնացել է մեկ քառօրյա նիստ եւ մոտ 30-ի հասնող օրենսդրական նախագծեր, որոնք «հրատապ ու խիստ կարեւոր» են: Այս կապակցությամբ նա ասաց. «Բոլորիդ հանձնարարվում է ԱԺ ձեր գործընկերների հետ աշխատանքները հասցնել տրամաբանական ավարտին եւ վարչապետին ներկայացնել զեկուցագրեր այդ նախագծերի վերաբերյալ, որպեսզի, ելնելով այդ նախագծերի քանակից, արտահերթ նիստ գումարելու մասին որոշում ընդունենք, որ կարողանանք օրենսդրական այդ նախագծերը մինչեւ տարեվերջ ընդունել, որովհետեւ դրանք այն նախագծերն են, որոնք առնչվում են մեր ռեֆորմներին…… դուք ունեք մեկ շաբաթ ժամանակ, որ ներկայացնեք ձեր առաջարկությունները»: Պարոն Սարգսյանը կրկին անդրադարձավ հանրապետությունում փոխկապակցվածության ինստիտուտի ներմուծման գաղափարին. «Խոշոր բիզնեսը կարողանում է բաղդատել իր գործառույթները փոքր մասերի եւ խուսափում հարկերի վճարումից՝ մաքսազերծման իրականացման գործընթացում, եւ որպեսզի ՊԵԿ-ն այդ բիզնեսի միասնականությունն ապացուցելու հնարավորություն ունենա, պետք է կիրառվի փոխկապակցվածության ինստիտուտը, եւ մենք պետք է այդ նախագիծն ընդունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել