Նոյեմբերի 29-ին «McKinsey&Company» հեղինակավոր խորհրդատվական միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ինչպես են աշխարհի դպրոցական համակարգերը շարունակում բարելավվել» վերնագրով հետազոտության արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է աշխարհի 20 երկրում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում: «McKinsey&Company»-ի գնահատմամբ՝ Հայաստանն այն երկրներից է, որի կրթական համակարգը լավագույնս է բարեփոխվում, իսկ Հայաստանն արդեն դասվում է կրթական համակարգի համար «լավ» գնահատական ունեցող երկրների շարքին: Մեր երկիրը ներկայացված է նաեւ որպես օրինակ, թե բարեփոխումների միջոցով ինչպես ապահովել կրթության զարգացումը: