Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուռը»՝ մեկ տարեկան

Դեկտեմբեր 02,2010 00:00

\"\"Այսօր «Նուռ» պարային ստուդիան դառնում է մեկ տարեկան: Ստուդիայի հիմնադիրը եւ ղեկավարը Արշակ Գասպարյանն է, պարուսույցները՝ Լուսինե Բաբայանն ու Մարինե Գրիգորյանը: Ընդամենը մեկ տարի, բայց «Նուռը» արդեն հասցրել է հյուրախաղերով հանդես գալ Վրաստանում, Թուրքիայում, մասնակցել համահայկական «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին, հայկական ազգային պարը ներկայացրել Հայաստանի տարբեր բեմերից:
Վրացական Քոբուլեթիում անցկացված «Բարեկամության կամուրջ» փառատոնին «Նուռ» ստուդիայի սաները հանրության դատին են հանձնել հայկական «Արցախ» պարը, նաեւ ժամանակակից պար: «Արցախը» այնքան է դուր եկել հանդիսատեսին, որ անգամ մրցանակների եւ պատվոգրերի շնորհումից հետո մեր երեխաները եւս մեկ անգամ են բեմ բարձրացել նույն «Արցախ» պարով:
Ստուդիայի հիմնադիր եւ ղեկավար Արշակ Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ստուդիայի անվան ընտրությունը խորհրդանշական է՝ «Անկախ չափից, ցանկացած նռան մեջ հատիկները նույն քանակի են՝ 365, եւ բոլորն էլ մեկ նպատակի շուրջ են «համախմբված»: Մեր «Նուռ» ստուդիան էլ է այդպիսին, փոքրիկ հատիկների ամբողջություն, որ արդեն միասնականություն է, ուժ, գեղեցկություն եւ բարություն»:
«Նուռ» պարային ստուդիայի ղեկավար Արշակ Գասպարյանը, պարուսույցներ Լուսինե Բաբայանն ու Մարինե Գրիգորյանը վստահ են, որ իրենց եւ իրենց սաների ամենամեծ հաղթանակները դեռ առջեւում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել