Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

U19-Ի ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դեկտեմբեր 02,2010 00:00

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ. մինչեւ 19 եւ 17 տարեկանների առաջնությունների վիճակահանությունը:
U19 առաջնությանը մասնակցած 48 թիմերը բաժանվել են 12 խմբի: Հայաստանն ընդգրկվել է 10-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները լինելու են Սլովակիան, Հունաստանն ու Անդորրան: Մրցաշարը կայանալու է եկող տարվա հոկտեմբերի 21-26-ը՝ Հայաստանում, իսկ եզրափակիչը հաջորդ տարի՝ Էստոնիայում:
U17-ի վիճակահանությանը մասնակցած 52 թիմերը բաժանվել են 13 խմբի: Հայաստանը հանդես է գալու 9-րդում՝ Ուելսի, Սերբիայի եւ Լիտվայի հետ: Հավաքականները խմբային մրցաշարում կհանդիպեն 2011-ի հոկտեմբերի 17-22-ը՝ Սերբիայում, իսկ եզրափակիչ փուլը կկայանա Սլովենիայում՝ 2012 թվականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել