Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Դեկտեմբեր 02,2010 00:00

Թուրքիայի Բուրդուր քաղաքում ընթացող շախմատի մինչեւ 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի թիմը շարունակում է գերազանց հանդես գալ:
Վեցերորդ տուրում մարզիչ Արսեն Եղիազարյանի սաները տարան թիմային վեցերորդ անընդմեջ համոզիչ հաղթանակը՝ 3,5:0,5 հաշվով առավելության հասնելով մինչ այդ երկրորդ տեղում ընթացող «Թուրքիա-Կարմիր» քառյակի նկատմամբ, եւ հարյուր տոկոսանոց արդյունքով ամրապնդեցին դիրքերը մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարի դերում: Մեր հավաքականի հիմնական մրցակիցներ Ռուսաստանը, Հնդկաստանը, Բելառուսը եւ Ուզբեկստանը նույնպես պարտության մատնեցին մրցակիցներին, որից հետո մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում թիմերի փոխատեղություններ կատարվեցին: Երեկ կայացած յոթերորդ տուրից առաջ, որում մեր տղաները խաղում էին Ուզբեկստանի ներկայացուցիչների հետ, լավագույն հնգյակը կազմել էին.
1. Հայաստան 6 6 0 0 20
2. Ռուսաստան 6 4 0 2 16
3. Բելառուս 6 3 1 2 16
4. Հնդկաստան 6 4 0 2 15,5
5. Ուզբեկստան 6 4 0 2 15,5
Մեր թիմում երկու շախմատիստ՝ 1-ին խաղատախտակի առջեւ հանդես եկող Կարեն Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանը (3-րդ) ցույց են տվել հարյուր տոկոսանոց արդյունք: Առաջինը հաղթել է բոլոր վեց պարտիաներում, իսկ երկրորդը՝ խաղատախտակի առջեւ նստել է հինգ անգամ ու բոլոր պարտիաներն էլ գրանցել իր օգտին: Մյուս տղաների ցուցանիշներն այսպիսին են.
2-րդ խաղատախտակ. Ռոբերտ Աղասարյան՝ 6-ից 3,5 միավոր
4-րդ խաղատախտակ. Դավիթ Շահինյան՝ 4-ից 3,5
Պահեստային. Տիգրան Ս. Պետրոսյան՝ 2-ից 1:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել