BBC-ի փոխանցմամբ, Եգիպտոսում ամփոփվել են այդ երկրում անցած կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ, հաղթել է իշխող եւ երկրի գործող նախագահ Հոսնի Մուբարաքի գլխավորած ազգային-ժողովրդավարական կուսակցությունը՝ ստանալով խորհրդարանի 221 մանդատից 209-ը: Երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» կուսակցության թեկնածուներին չի հաջողվել խորհրդարանում գեթ մեկ մանդատ ստանալ, թեեւ նախորդ խորհրդարանում այդ կուսակցությունը 20 մանդատ ուներ: «Մահմեդական եղբայրներ» կուսակցությունը, այդուհանդերձ, չի բացառում դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու հավանականությունը: