Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տուն-թանգարանի հարցը ձգձգվում է

Դեկտեմբեր 02,2010 00:00

Դեռեւս 2005 թվականին՝ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 70-ամյակի հոբելյանական միջոցառումների ժամանակ, որոշվել էր Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայրում՝ Լոռու մարզի Ահնիձոր գյուղում, կիսակառույց երկհարկանի տունը ավարտին հասցնել եւ հանձնել եղբորը՝ Համլետ Մաթեւոսյանին բնակության համար, իսկ գրողի հայրական տունը դարձնել տուն-թանգարան: Մաթեւոսյանի ընտանիքի անդամներն այժմ առաջարկում են 300 քմ տարածք տրամադրել մշակութային կենտրոն կառուցելու համար: Հարցը սակայն ձգձգվում է: Հրանտ Մաթեւոսյանի որդուն՝ Դավիթ Մաթեւոսյանին ասել են, որ հարցը ուսումնասիրվում է, ֆինանսական հաշվարկներ են արվում: Դավիթը ցավում է, որ Լոռու մարզպետարանը այս նպատակի համար փող չունի, իսկ ՀՀ կառավարությունը հարցը ձգձգում է:
Օգոստոսի 8-ին տեղեկացրել ենք, որ օգոստոսի 7-ի ուժգին կարկտահարությունից մեծ վնասներ է կրել Ահնիձոր գյուղը, նաեւ՝ մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի հայրական տունը: Գրողի եղբայր Համլետ Մաթեւոսյանն ասաց, որ կարկուտի վնասները վերացնելու հարցում պետական կառույցները աջակցել են իրենց:
Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայր Ահնիձորի եւ նրա հայրական տան մասին առավել մանրամասն՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել