Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեռնաձորում հորատումները վերսկսվել են

Դեկտեմբեր 02,2010 00:00

\"\"Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում վերսկսվել են ուրանի հետախուզման աշխատանքները: Հորատող մեքենայի այրվելուց հետո («Առավոտ» 30.10.2010՝ «Այրվել է ուրան փնտրող տեխնիկան»), հետախուզական աշխատանքներն իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն նոր տեխնիկա է բերել, որը արդեն գործի է դրվել: Երեկ Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ ներկայացուցիչները եղել են Լեռնաձոր գյուղում եւ տեսել, որ հորատումները վերսկսվել են: «Նորից հորատումներ են անում, արդեն չգիտենք՝ ինչպես պայքարել ուրանի ծրագրի դեմ: Հանրահավաք ենք արել, գրավոր դիմել բոլոր պատասխանատուներին, բայց ոչ մեկն ուշադրություն չի դարձնում, կառավարության համար կարծես միեւնույն է ժողովրդի կարծիքը: Մենք պատրաստվում ենք դատարան դիմել, փորձենք գոնե այդ ձեւով կասեցնել ուրանի աղետալի ծրագիրը»,- ասում է հ/կ իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել